NeoMedia.am

Web Publishing Materials for Armenian Users in Armenian Language

Ի±նչ է սոցիալական մեդիան

Ժամանակակից ինտերնետային տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել նոր տիպի մեդիա-բովանդակություն, որն ստացել է սոցիալական մեդիա կամ նոր մեդիա անվանումը:

Social MediaՍոցիալական մեդիան ամենաճկուն և դինամիկ փոփոխվող ոլորտներից է, որը պարունակում է բազմաթիվ ինտերնետային գործիքներ:

Սոցիալական մեդիան, ինչպես ասում է իր մասին արտահայտությունը, համացանցում ստեղծվում է սովորական անհատների կամ սոցիալական խմբերի կողմից, որն էլ դառնալով ինքնատիպ բովանդակություն, ինտերնետ-օգտվողներին առաջարկում է նոր տիպի այլընտրանքային մեդիա:

Ժամանակակից կյանքում ավանդական մեդիա-ոլորտներն արդեն լուրջ մրցակից են տեսնում մեդիա-դաշտում ի դեմս սոցիալական մեդիա ոլորտի, քանի որ օրեցօր ավելի մեծաթիվ զանգվածներ են օգտվում ինտերնետային նորություններից և էլ ավելի են վստահում բլոգային և այլ սոցիալական մեդիա տիրույթներին` նորութ-յունների ստացման, տարածման և փոխանակման առումով:

Սոցիալական մեդիան ներառում է հետևյալ ոլորտները. բլոգոսֆերա, սոցիալական ցանցեր, նորությունների և հղումների փոխանակման համակարգեր, միկրոբլոգային և միքսված հարթակներ, ֆոտո-հարթակներ, վիդեո ծառայություններ և այլն:

Սոցիալական մեդիայի ամենամեծ առավելություններից է այն, որ մարդիկ իրենք են ներգրավված բովանդակության ստեղծման գործընթացներում:

Նրանցից յուրաքանչյուրը լրացնում է նոր մեդիա ոլորտն ամբողջությամբ, և որոնցից յուրաքանչյուրն օգտվողներին առաջարկում է բազմաթիվ տարբերութ-յուններով և գրավիչ հնարավորություններով հարուստ գործիքներ: Այս գործիք-ներից այսօր համացանցում օգտվում են միլիոնավոր ինտերնետ-օգտվողներ:

Այդպիսով, համացանցից օգտվող յուրաքանչյուր անձ կարող է նույնիսկ իրենից անկախ մասնակցություն ունենալ սոցիալական մեդիա ոլորտի զարգացումներին` լինելով ակտիվ սոցիալական ցանցերում, սոցիալական խմբերում, կատարելով մեկնաբանություններ բլոգային կամ այլ սոցիալական ռեսուրսներում:

---------

Տես նաև սոցիալական մեդիայի մասին տեղեկություններ վիքիփեդիայում (անլգերեն), ինչպես նաև տես հայերեն վիքիփոդիայում այստեղ:

Ուղեցույց.

Սոցիալական մեդիա

Սոցիալական մեդիա հարթակներ

Միկրոբլոգային տիրույթներ

Սոցիալական էջանշումների համակարգեր

Նորությունների փոխանակման համակարգեր

Բլոգային տիրույթներ

Ագրեգատորներ և համալրող հարթակներ

Վիդեո և ֆոտո ռեսուրսներ

Խմբային բլոգային հարթակներ

Բլոգների կատալոգներ

Պրոֆեսիոնալ բլոգներ

........................................

Հայկական ռեսուրսներ.

Հայկական սոցիալական մեդիա հարթակներ և ռեսուրսներ

........................................

Հեդվածներ.

Ինչից սկսել նոր մեդիա ոլորտում

........................................

Social Media Integration

Սոցիալական մեդիա ինտեգրացիա (like, share buttons)

........................................

Սոցիալական մեդիա ռեսուրսների մասին տեղեկատվությունը կարող է չհամապատասխանել տարբեր անձանց կարծիքների հետ: Բաժնում հրապարակված նյութերը չեն կրում գովազդային բնույթ և ունեն միայն ինֆորմացիոն նշանակություն: Հարցերի, առաջարկների դեպքում գրեք մեզ` info(@)neomedia.am հասցեով:

 

NeoMedia Project (c) 2008-2010. Web Publishing Technologies for Armenian Users

Ինտերնետային հրապարակումների, նոր մեդիա տեխնոլոգիաների կիրառման մասին բաժինը ստեղծվել է ՆեոՄեդիա նախագծի կողմից: Բաժնից նյութերի մեջբերման կամ արտատպման դեպքում հղումը պարտադիր է` www.neomedia.am/publishing