այս ամռանը սպասվում էր սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարք` նախատեսված ուսանողների համար, որը կազմակերպվում է համատեղ ՁԵՌՔ Հ/Կ և ՆեոՄեդիա նախագծի կողմից: Այժմ արդեն սկսվում է սեմինարների մասնակիցների գրանցման գործընթացը:
Սեմինարները տեղի կունենան Երևանում` երկու, Գյումրիում և Վանաձորում` մեկական անգամ:
Սեմինարների մասին.
NeoVision սեմինարները կպարունակեն երկու մաս. տեսական և պրակտիկ:
Տեսական մասում սեմինարների մասնակիցներին կներկայացվեն սոցիալական մեդիա ոլորտի, նոր մեդիա գործիքների և բլոգինգ-տեխնոլոգիաների մասին ընդհանուր տեղեկություններ: Սեմինարների այս մասը կվարեն հայկական սոցիալական մեդիա ոլորտի և բլոգոսֆերայի առաջատար մասնագետներ և բլոգերներ, որոնք իրենց տեսանկյուններից կներկայացնեն ոլորտի առանձնահատկությունները:
Պրակտիկ մասում ՆեոՄեդիա նախագծի ղեկավարները սեմինարների մասնակիցներին հակիրճ կսովորեցնեն բացել անհատական բլոգ WordPress.com և Blogspot.com համակարգերում, իսկ առավել մանրամասն կանցկացվի ուսուցում` ինչպես կատարել գրառումներ և հրապարակումներ WordPress համակարգի հիման վրա աշխատող կայքում:
Սեմինարները կլինեն երկօրյա, որոնցից յուրաքանչյուրը նախատեսվում է 4 ժամ` մեկ ընդմիջումով:
Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղի ունենալիք սեմինարների վայրի, ամսաթվի, օրակարգի և այլ մանրամասների մասին կհրապարակենք շատ շուտով:
Տեղի ունեցած սեմինարների մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումներով.
- NeoVision Երևանյան առաջին սեմինարի առաջին օր.
- NeoVision. Երևանյան առաջին սեմինարի երկրորդ օրը
- NeoVision – երկօրյա սեմինարը Գյումրիում
- NeoVision վանաձորյան սեմինար. ռեպորտաժ
NeoVision սեմինարների շարքի պաշտոնական հասցեն` www.neomedia.am/neovision
Հոդվածի գրանշումներ (tags)` blogging seminar in Yerevan, NeoMedia seminars, neovision, neovision seminars, social media, social media seminars, Yerevan seminars, բլոգինգ սեմինար, սոցիալական մեդիա, սոցիալական մեդիա սեմինար
