Սոցիալական ցանցերն արդեն վաղուց են մտել ժամանակակից մարդկանց մեծամասնության կենցաղ և նրանք կարևոր նշանակություն են ստացել շատերի կյանքում: Սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը միլիոնավոր մարդկանց համար տարբեր են, սկսած ամենօրյա շփումներից և զվարճանքից, մինչև բիզնես գործունեության վարում և այլն:

Հայաստանից օգտվողների տարիքային խմբերը Facebook.com սոցիալական ցանցում

Հայաստանից օգտվողների տարիքային խմբերը Facebook.com սոցիալական ցանցում

Եվ ահա, մի քանի օր առաջ, հանրահայտ Facebook.com սոցիալական ցանցը տարածեց տեղեկատվություն, որ ցանցում գրանցված օգտվողների թիվն արդեն հատել է 500 միլիոնի սահմանը: Երկու օր անց Facebook-ի վիճակագիրները գրանցեցին օրեկան ավելի քան 100 միլիարդ հիթեր:

Այս թվերը իրական են և որոնք ցույց են տալիս, թե որքան են այսօր ինտեգրվել այս ցանցին ամբողջ աշխարհի մարդիկ: Այս տեմպերի դեպքում, երկու տարի անց մենք կարող ենք տեսնել արդեն 700 միլիոնանոց ցանց, որտեղ ցանկացած գործունեությունն արդեն այսօր կարող է հաջողություն բերել:

iReport.am կայքում հրապարակել ենք մի քանի վիճակագրական տվյալներ` կապված Facebook.com սոցիալական ցանցի համաշխարհային վիճակագրության և Facebook.com հայաստանյան օգտվողների հետ:


Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Նշագրել կամ տարածել


1 կարծիք to “Սոցիալական ցանցերը` մեդիայի առաջին դիրքերում”

  1. Tweets that mention Սոցիալական ցանցերը` մեդիայի առաջին դիրքերում « neomedia.am blog -- Topsy.com
    10:38 am on July 23rd, 2010

    [...] This post was mentioned on Twitter by Vardan Papikyan, Vardan Papikyan. Vardan Papikyan said: papikyan: Սոցիալական ցանցերը` մեդիայի առաջին դիրքերում.. http://neomedia.am/blog/?p=93 #socialnetworks #facebook http://url4.eu/6G1tH [...]