Սկսած ս.թ. ապրիլի 12-ից հանրահայտ Facebook սոցիալական ցանցում արդեն հնարավոր է կազմակերպել գովազդ, որը ուղղված կլինի միայն հայ օգտվողներին, այսինքն թիրախավորումը կկատարվի միայն հայ օգտվողների շրջանում:
ՆեոՄեդիա նախագիծը իր սոցիալական մեդիա գովազդային ծառայություններում այսուհետ առանձին կառաջարկի թիրախային գովազդային ակցիաների կազմակերպում ֆեյսբուքյան տիրույթում: Արդյունքում, ըստ գովազդատուի պահանջների, կարող են ստեղծվել հայկական բրենդների պաշտոնական խմբեր կամ էջեր ֆեյսբուքում, որոնք կգովազդվեն հայ օգտվողների շրջանում:
Գովազդային ցուցադրությունները, կրկին կախված գովազդատուի նպատակներից, կարող են կազմակերպվել ըստ տարիքային խմբերի, լեզվի տիրապետման և այլ պայմանների, որի միջոցով գովազդային արշավը մաքսիմալ արդյունավետություն կունենա գովազդվող ապրանքանիշի, ծառայության, ապրանքի համար:
• Գովազդային հնարավորությունների և այլ մանրամասները` http://www.neomedia.am/social-promotion.php
Ֆեյսբուքյան գովազդային խմբի հասցեն ֆեյսբուքում` http://www.facebook.com/group.php?gid=111480018884851
Հոդվածի գրանշումներ (tags)` ads on facebook, web advertisement, գովադ սոցիալական ցանցերում, գովազդ facebook, թիրախային գովազդ, հայկական ինտերնետ, սցիալական մեդիա գովազդ