Փետրվարի 26-28-ը Աղվերանի Արթուրս հանգստյան տանը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը: Այս անգամ ֆորումն ընդլայնել է իր շրջանակները և անդրադառնալու է ոչ միայն ՏՀՏ ոլորտում եղած խնդիրներին, այլև ՏՀՏ կիրառությանը տնտեսության այլ ոլորտներում:

Ֆորումին մեկօրյա այցով կմասնակցենք նաև մենք` ՆեոՄեդիա նախագիծը (փետրվարի 27-ին):

«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են կիրառել համակարգչային միջոցներն իրենց բիզնեսում և բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը, ապա այս միջոցառումը նրանց համար է,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ավելացնում,- բացի այդ, սա լավ հնարավորություն է համատեղել հանգիստն ընտանիքի հետ և գործնական հադիպումները»:

«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի օրակարգում լինելու են հետևյալ թեմաները.

• ՏՀՏ գործիքները հաճախորդներին սպասարկելու համար
• ՏՀՏ կիրառումը ֆինանսաբանկային ոլորտում
• ՏՀՏ կիրառումը տուրիզմի, առևտրի և պահեստավորման ոլորտներում
• ՏՀՏ կիրառումը առողջապահական ոլորտում: Դեղագործության և հեռաբժշկության լուծումներ
• ՏՀՏ կիրառումը տրանսպորտային կազմակերպություններում

Ֆորումին ներկա կլինեն հայաստանյան առաջատար բիզնես ընկերությունների, ՏՀՏ ընկերությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):

Ֆորումի օրակարգի մասին տես այստեղ` http://www.ireport.am/2010/02/it-leaders-forum/


Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,

Նշագրել կամ տարածել


Մեկնաբանությունները փակված են.