Ս.թ. նոյեմբերի 21-ին «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագիծը կազմակերպեց «Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպումը: Առաջին անգամ հայ բլոգերները հանդիպեցին օֆ-լայն միջավայրում: Հանդիպմանը հրավիրվել էին բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված էին հայկական բլոգոսֆերայի և սոցիալական մեդիա ոլորտի առաջընթացով:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին 45-50 մասնակիցներ, որոնցից մեծամասնությունը բլոգերներ էին: Կային նաև ուսանողներ և լրագրողներ:

Հանդիպման ժամանակ ակտիվորեն քննարկվեցին հայկական բլոգոսֆերայի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր. մասնավորապես մեծ հետաքրքրություն դրսևորվեց բլոգերների կողմից բլոգոսֆերայի` որպես անկախ ոլորտ, գործունեության և հայկական թեմատիկ բլոգների ստեղծման և աջակցման ծրագրի շուրջ:

Հանդիպման արդյունքում, որպես կարևոր հետևանք, մոտ ժամանակներս «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագծի կողմից կարող է ներկայացվել յուրահատուկ բլոգերային համակարգ, որի մասին խոսվեց հանդիպման ժամանակ:
Բացի այդ, մասնակիցներին ներկայացվեց առաջիկայում «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագծի կողմից պլանավորվող բլոգինգ և սոցիալական մեդիա սեմինարների մասին, որի բավականին դրական արձագանքեցին բլոգերներից շատերը. որպես արդյունք` շուտով կհայտարարվի նաև «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագծի և բլոգերների հավաքի առաջին համատեղ սեմինարի մասին:

Հանդիպման կարևոր թեմաներից եղավ նաև բլոգը` որպես կոմերցիոն գործիք և եկամուտի աղբյուր լինելու մասին զրույցը:

«ՆԵՈՄԵԴԻԱ» նախագիծը հատուկ շնորհակալություն է հայտնում ԳՈՐԾՔ ընկերությանը` հանիպման կազմակերպմանն աջակցելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաև 7օր.am բլոգին, Ankakh.com կայքին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ հանդիպման լուսաբանման և տեղեկության տարածման համար:
Հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ. այն կախված կլինի առաջիկայում հայկական բլոգոսֆերայի և սոցիալական մեդիա ոլորտում տեղի ունենալիք իրադարձությունների հետ:
Դիտել ամբողջական ֆոտո-ռեպորտաժը
Հոդվածի գրանշումներ (tags)` armenian bloggers, բլոգ, բլոգեր, հայ բլոգերներ, հայ բլոգերների ակումբ