Հայ բլոգերների առաջին հանդիպման վայրը և ամսաթիվն արդեն որոշված են: Առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 21-ին (շաբաթ) 19:00 – 21:00:
Հանդիպման վայրը` Սարմենի 1 (գեղարվեստի ակադեմիայի շենքի ետնամաս): Հանդիպամն ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
1. Հայկական բլոգոսֆերայի և սոցիալական մեդիա ոլորտի զարգացման հեռանկարներ և առաջխաղացման պայմաններ (կներկայացնի Վարդան Պապիկյանը):
2. Թեմատիկ բլոգների և սոցիալական խմբերի հեռանկարները Հայաստանում:
Նշենք, որ մինչ հանդիպման օրը, Դուք կարող եք առաջարկել հանդիպման ժամանակ քննարկման նյութ: Առաջարկները կարող եք գրել միջոցառման ֆեյսբուքյան էջում կամ այստեղ` մեկնաբանության տեսքով: Ստորև ներկայացնում ենք նաև հանդիպման վայրի տեղանքը` կողմնորոշման համար:

Armenian bloggers club meeting place
Մանրամասների համար կարող եք գրել` info@isocial.biz էլ. փոստին կամ զանգահարել` (094) 339488, (093) 608606
Հոդվածի գրանշումներ (tags)` armenian bloggers, isocial, բլոգերների ակումբ, հայ բլոգեր