Ինֆորմացիոն տեխնոլոգիաներին նվիրված հերթական` 5-րդ հանդիպումը տեղի ունեցավ 2009թ. հոկտեմբերի 23-ին Ամերիկյան Համալսարանի բիզնես կենտրոնում:

Ինչպես նախորոք հայտարարվել էր, հանդիպման սկզբում Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց ARMACAD ակադեմիական օժանդակության կենտրոնի, ինչպես նաև հատուկ հանդիպման մասնակիցների համար` ARMACAD-IT ցանցի հնարավորությունները:

Հանդիպման երկրորդ մասում BestBuy ընկերության տնօրեն Արիկ Շահումյանը խոսեց հայկական օն-լայն գովազդային շուկայի ներկայիս վիճակի և հեռանկարների մասին:

Գովազդային շուկայի այս տարբերակը դեռևս զարգացման փուլում գտնվելով` միաժամանակ մեծ հետաքրքրություն է առաջացնում IT բնագավառով հետաքրքրվողների մոտ և կարիք ունի լուրջ լուսաբանման:

Հանդիպման ավարտից 20 րոպե առաջ ԻՏՁՄ (ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) տնօրեն Կարեն Վարդանյանը խոսելով մասնակիցների հետ, ներկայացրեց և առաջարկեց ինքնաճանաչման և ինքնազարգացման մի յուրահատուկ տարբերակ, որի շուրջ զրույցների ծավալման պատճառով հանդիպումը ավարտվեց կես ժամ ուշացումով…

Հիշեցնեմ, որ IT-ակումբի հանդիպումների կազմակերպիչներն են X-Tech և BestBuy ընկերությունները: IT-ակումբի հանդիպումները լուսաբանվում են iReport.am կայքում և Լյուն-Սե երիտասարդական ռադիոհաղոդրման եթերով:
Դիտել IT-ակումբի 5-րդ հանդիպման ամբողջական ֆոտո-ռեպորտաժը >
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian IT, IT-ակումբ