Հայաստանի և առհասարակ հայկական ցանցի սոցիալական ինտերակտիվության զարգացմանը աջակցող նոր նախագիծ – iSOCIAL (iSocial Armenian social interactive project): Նախագծի պաշտոնական կայքն արդեն գործարկվել է (www.isocial.biz), որը կդառնա նախագծի աշխատանքների, միջոցառումների լուսաբանման գործիքը և տեղեկատվական աղբյուր բլոգերների, սոցիալական մեդիա համակարգերից օգտվող և դրանք շահագործողների համար:
iSOCIAL նախագծի կողմից նախապատրաստվող առաջին միջոցառումը կլինի մոտ ապագայում նախատեսվող ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ առաջին հանդիպումը, որը նախատեսվում է անց կացնել ս.թ. նոյեմբեր ամսվա կեսերին:
Հիշեցենք, որ iSOCIAL-ը մաս է կազմում NEOMEDIA նախագծի, որն իր մեջ ներառում է նաև մի քանի այլ ենթանախագծեր, ինտերնետային կայքեր և այլն (այդ թվում նաև` iReport.am կայքը):
iSOCIAL նախագծի առաջիկա միջոցառումների մասին բոլոր տեղեկությունները կհրապարակվեն www.iSOCIAL.biz կայքում, ինչպես նաև բոլոր գործընկեր կայքերում և լրատվականներում:
Հոդվածի գրանշումներ (tags)` isocial նախագիծ, social networks, հայ բլոգերներ, հայ բլոգերների ակումբ, սոցիալական ցանցեր