IT ակումբի 4-րդ հանդիպումը2009թ. հոկտեմբերի 9-ին, այս անգամ արդեն ավելի մեծ դահլիճում` Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի կաֆետերիայում, տեղի ունեցավ արդեն չորրորդ հանդիպումը: Մասնակիցներն այս անգամ նեղվելու առիթ չունեցան, քանի որ դահլիճը կարող էր տեղավորել ավելին:

Հանդիպումը բացեց ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը, որը ներկայացրեց հետևյալ գաղափարը` 5% գաղափար,25% բախտ, 70% ԹԻՄ!, որն իրենից ներկայացնում է ցանկացած նախագծի առաջխաղացման նախապայմանը…

Հանդիպման երկրորդ մասում Ալեքսանդր Եսայանը` UCom ընկերության տնօրենը, ներկայացրեց իրենց ընկերության հաջողության պատմությունը, որը, հուսով ենք, ուսանելի եղավ մասնակից ուսանողների և նախագծերի ղեկավարների համար:

IT Club #4 ֆոտո-ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ >


Հոդվածի գրանշումներ (tags)` ,

Նշագրել կամ տարածել


Մեկնաբանությունները փակված են.