Երբ մարդկությունը հորինում էր ինտերնետը, չգիտեր, որ օրերից մի օր գլոբալ մասշտաբով բիզնեսը կախում է ունենալու նրանից… Այսօր, երբ առանց ինտերնետի մեկ ժամ նույնիսկ չեն կարող դիմանալ միլիոնավոր մեծ ու փոքր կազմակերպություններ, ոմանք կարող են տարակուսանքով կողքից նայել իրենց և հասկանալ, որ նրանք ոչ միայն կախված են ինտերնետի լինել չլինելուց, այլ այսօրվա ինտերնետը «տնօրինող» Google-ից: Գուցե հարցնեք` իսկ ինչու` տնօրինող… այդպես, քանի որ մեր ժամանակներում ինտերնետային այդ գիգանտի շատ ծառայություններից և գործողություններից են կախված ինտերնետի հետ գոնե մի փոքր կապ ունեցող մարդկանց և կազմակերպությունների գործունեությունը և նույնիսկ կյանքը…
Այո, այսօր Գուգլից է կախված համարյա թե ողջ ինտերնետը, հայերեն ասած` համացանցը… Երկու ամիս է, ինչ սպասում եմ Գուգլի հերթական PR թարմացմանը: Նախորդ 2 անգամ Գուգլի PageRank update-ները տեղի ունեցան ժամանակային առումով մեկմեկու մոտ, և նույնիսկ անսպասելի, քանի որ Գուգլի մոտ չգրված օրենք է համարվել երկարաժամկետ ընդմիջումը, որն իր հերթին ունի իր պատճառները որոնողական համակարգի ռոբոտների ծանրաբեռնվածության և ինդեքսացման հետ կապված ժամանակային խնդիրների պատճառով: Այս երկու ամիսների ընթացքում ՆեոՄեդիայի կողմից ինտերնետում հրապարակվել են մի քանի կարևոր և մի քանի ոչ մեծ կայքեր, որոնցից յուրաքանչյուրի օպտիմիզացման վրա կատարվել են համապատասխան աշխատանքներ, և արդեն ժամանակն է տեսնել նախնական արդյունքները Գուգլ PR-ի տեսքով: Սակայն, ինչպես երևում է, նախորդ ամիսներին Գուգլի ներքին համակարգային մի քանի փոփոխությունները ազդել են հերթական PR թարմացման վրա, որի հետևանքով ամբողջ աշխարհի բազմահազարանոց վեբմաստերների բանակը երկար սպասումներից արդեն նյարդայնանում է
Գաղտնիք չէ նաև այն, որ եթե կայքն ունի մեծ կոնտենտ և համապատասխանաբար` բարձր PR ցուցանիշ, ապա այն արդեն կարող է որոշակի գումար բերել ադմինիստրատորին: Ցանկացած կայքէջ կարող է ծառայել որպես տեքստային գովազդի ռեսուրս այլ կայքերի առաջխաղացման համար` չնայած այն բանին, որ Գուգլը բավականին կոշտ դիրքորոշում ունի տեքստային հղումների առք ու վաճառքի հանդեպ:
Սակայն, որքան էլ որ որոնողական գիգանտն ու նրա մրցակից որոնողական այլ համակարգերը վատ տրամադրված լինել հղումների և հոդվածների առք ու վաճառքի և հետևաբար նաև ինտերնետային օպտիմիզացիայի հանդեպ, նրանք ինչ-որ տեղ ստիպված են տանել այդ օրեցօր զարգացող բիզնեսի առկայությունը: Աշխարհի բոլոր որոնողական համակարգերը ունեն մեկը մյուսից գոնե մի թեթև տարբերվող աշխատանքային սկզբումներ, սակայն ինդեքսացված էջերի կարևորության մակարդակում համարյա թե բոլորի մոտ նույն, փոքր-ինչ տարբերություններով, սկզբունքներն են` իրենց անվանումներով:
Այս առումով Google ընկերության կաղմից մշակված և ֆանտաստիկ հաջողությունների հասած PageRank (PR) դասակարգման սկզբունքը մնում է գերիշխողը ողջ աշխարհում, քանի որ համաշխարհային մասշտաբով դեռ ոչ մի որոնողական համակարգ չի կարողացել ավելի արդյունավետ չափորոշիչներ և համակարգային լուծումներ կիրառել, որի շնորհիվ կկարողանար ձեռք բերել օգտվողների մեծ զանգվածներ բոլոր երկրներում: Այդպիսին է նաև այսօր Հայաստանում. հայկական ցանցում որոնումների մեծամասնությունը կատարվում է Գուգլի (Google.am) միջոցով, և չնայած այն բանին, որ չափազանց շատ է խոսվում այն մասին, որ իբր Գուգլը հայերեն որոնումները լավ չի կատարում, այն մնում է միակն ու փաստորեն` ամենաարդյունավետը հայկական հայալեզու ցանցում: Հայկական և ոչ մի համակարգ, թեկուզ հատուկ հայկական ցանցի համար ստեղծված ռոբոտներով կամ լեզվային ճշգրտումներով հագեցած, չի կարող մրցակցել Գուգլի դեմ. Միայն մի բան. Գուգլի ինդեքսացնող ռոբոտի նման ճշգրիտ և արագ ռոբոտ հազիվ թե կարելի լինի ստեղծել մեզ մոտ, սակայն սա արդեն բոլորովին այլ թեմա է…
Ինչևէ, սպասենք Գուգլի քմահաճ Update-ին…
Վարդան Պապիկյան | ՆեոՄեդիա նախագիծ
Հոդվածի գրանշումներ (tags)` Google, PageRank, PR, որոնողական համակարգեր
11:55 am on September 22nd, 2009
[...] Նախորդ 2 անգամ Գուգլի PageRank update-ները տեղի ունեցան ժամանակային առումով մեկմեկու մոտ, և նույնիսկ անսպասելի, քանի որ Գուգլի մոտ չգրված օրենք է համարվել երկարաժամկետ ընդմիջումը, որն իր հերթին ունի իր պատճառները որոնողական համակարգի ռոբոտների ծանրաբեռնվածության և ինդեքսացման հետ կապված ժամանակային խնդիրների պատճառով: Այս երկու ամիսների ընթացքում ՆեոՄեդիայի կողմից ինտերնետում հրապարակվել են մի քանի կարևոր և մի քանի ոչ մեծ կայքեր, որոնցից յուրաքանչյուրի օպտիմիզացման վրա կատարվել են համապատասխան աշխատանքներ, և արդեն ժամանակն է տեսնել նախնական արդյունքները Գուգլ PR-ի տեսքով: Սակայն, ինչպես երևում է, նախորդ ամիսներին Գուգլի ներքին համակարգային մի քանի փոփոխությունները ազդել են հերթական PR թարմացման վրա, որի հետևանքով ամբողջ աշխարհի բազմահազարանոց վեբմաստերների բանակը երկար սպասումներից արդեն նյարդայնանում է… Սպասենք Գուգլի թարմացմանը… Կարդալ ամբողջությամբ ՆեոՄեդիա նախագծի բլոգում [...]
12:02 pm on September 22nd, 2009
[...] հերթական PR թարմացմանը… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը > PageRank թարմացման [...]